Ամերիկահայ բժիշկները հանդիպել են ԱՄՆ դեսպանին, պատմել Արցախում ճգնաժամի մասին
Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկահայ բժիշկների խնդրանքով տեղի է ունեցել հանդիպում նրանց եւ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի միջեւ։ Բժիշկները նրան են ներկայացրել իրենց մտահոգությունները Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։