Ի՞նչ նոր բժշկական տեխնոլոգիաներ կբարելավեն կյանքի որակը Հայաստանում. Բագրատ Ալեքյան
Հայաստանում ներդրվել են բժշկական նոր տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ավելի հեշտ եւ արդյունավետ բուժմանը: Սոցիալապես կարեւոր գլխավոր խնդիրը նոր տեխնոլոգիաների տարածումն է Հայաստանի բոլոր մարզերում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Այս մասին Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի սրտաբան, սրտանոթային հիվանդությունների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման եւ բուժման մասնագետների ռուսական գիտական ընկերության նախագահ, ՌԴ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը։