ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում մարտի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի Կազմակերպչական կոմիտեի աշխատանքային հերթական նիստը:
Նիստի օրակարգում ամփոփվեց համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ուղենշվեցին առաջիկա գործողությունները, համագումարի գիտական ծրագրի հիմնական ուղղությունները: Շուտով պատրաստ կլինի նաև համագումարի պաշտոնական կայքը: