Հրապարակվել է <<Առողջապահության համակարգի գործունեության գնահատում-2022>> զեկույցը
Հայաստանի Հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակվել է <<Առողջապահության համակարգի գործունեության գնահատում-2022>> զեկույցը։
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2022 թվականի տասներկուերորդ զեկույցում ներկայացված է ՀՀ բնակչության ժողովրդագրական, առողջությունը բնութագրող, ինչպես նաև հիվանդացության և մահացության տվյալների վերլուծությունն՝ ըստ առավել տարածված նոզոլոգիաների, սեռատարիքային խմբերի:
Զեկույցում արտացոլված է ՀՀ բնակչության և Եվրոպական տարածաշրջանային երկրների ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության, ինչպես նաև այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության համեմատականը:
Զեկույցը կարևոր ուղենիշային նշանակություն ունի առողջապահական ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումները կարիքների գնահատման տեսանկյունից ավելի հասցեական դարձնելու համար։