Տեղի է ունեցել 6-րդ ՀՄԲՀ «Բժշկական կրթություն» խորագրով նախահամաժողովը
2023 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում առցանց ձևաչափով կայացավ «Բժշկական կրթություն» խորագրով նախահամաժողովը՝ ավելի քան 100 մասնակիցներով։
Համաժողովի ընթացքում քննարկվեց Բժշկական կրթության ոլորտում առկա վիճակը և նախանշվեց բուն համագումարի շրջանակում համանուն սեսիայի հնարավոր շրջանակը։
Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 10 կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան շարունակական բժշկական կրթության վերաբերյալ ներկայացումներով։
Ամբողջական վիդեո ձայնագրությունը կարող եք տեսնել այստեղ՝