Մուտք իմ էջ  
  • Հայերեն
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Մեր Պատմությունը
    • 6-րդ ՀՄԲՀ Կազմկոմիտե
    • Գիտական Խորհուրդ
    • Խորհրդատվական Խորհուրդ
    • Խոսնակներ
    • Հետադարձ Կապ
  • Գրանցվել
  • Ծրագիր
    • Գիտական ծրագիր
    • Սատելիտային սիմպոզիումներ
    • Սոցիալական ծրագիր
  • Աբստրակտ
  • Նորություններ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • Գործընկերներ և հովանավորներ
  • Հյուրանոցներ
  • Վայրը
    • Հայաստան
Logo
  • imcaam1_6imca
  • 17 Դեկտեմբեր 2022
  • 0 comments

6-րդ ՀՄԲՀ շրջանակում մեկ տասնյակից ավել սատելիտային սիմպոզիումներ տեղի կունենան

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի անդամները հանդիպել են Համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներ անցկացնելու հայտեր ներկայացրած շուրջ մեկ տասնյակից ավելի բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում սատելիտային սիմպոզիումների կազմակերպման հարցերը համակարգող 6-րդ, ՀՄԲՀ կազմկոմիտեի անդամ Արամայիս Գալումյանը ներկայացրել է սիմպոզիումների անցկացման հետ կապված առաջիկա անելիքները, կատարված աշխատանքները: Համագումարի համանախագահներ Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը հայտատուներին ներկայացրել են սատելիտային սիմպոզիումների կազմակերպման և անցկացման ընդհանուր տրամաբանությունը, ընթացակարգերը և պատասխանել հայտատուներին հուզող հարցերին:
Համանախագահները հայտատուներին հորդորել են կազմակերպվելիք սատելիտային սիմպոզիումներում անպայման ներգրավել նաև մարզային բժիշկներին և բուժաշխատողներին, իսկ հնարավորության դեպքում դրանք անցկացնել հենց մարզերում:

Կարևոր է հիշել, որ

Սատելիտային սիմպոզիումները Համագումարի շրջանակում տեղի ունեցող կարևոր միջոցառում են, որոնք հնարավորություն են տալիս առողջապահական և բժշկական ոլորտներում ներգրավված անձանց փորձի փոխանակում իրականացնել, հաղորդակից լինել ոլորտային նորարարություններին, միտումներին և զարգացումներին:

Սատելիտային սիմպոզիումներն անցկացվում են բուն Համագումարին նախորդող և հաջորդող 2-4 օրերի ընթացքում:

Սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունն անվճար է։

Սատելիտային սիմպոզիումների թեմատիկ ուղղությունները, բովանդակային և կազմակերպչական ընթացակարգերն ամբողջությամբ որոշվում են հայտատու ասոցիացիաների կողմից։

Սատելիտային սիմպոզիումների աշխատանքային լեզուն ևս որոշվում է ասոցիացիաների կողմից, անհրաժեշտության դեպքում ապահովվում է նաև համապատասխան թարգմանություն։

Սատելիտային սիմպոզիումները կարող են տեղի ունենալ նաև մարզում/երում՝ որոշ դեպքերում նաև ընդգրկել հարևան մի քանի մարզեր։

Սատելիտային սիմպոզիումների թեմատիկ ուղղությունների, անցկացման վայրի և ժամանակացույցի մասին հավելյալ տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն Համագումարի պաշտոնական կայքում:

Հայաստանի 6-րդ Միջազգային Բժշկական Համագումար
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Մեր Պատմությունը
    • 6-րդ ՀՄԲՀ Կազմկոմիտե
    • Գիտական Խորհուրդ
    • Խորհրդատվական Խորհուրդ
    • Խոսնակներ
    • Հետադարձ Կապ
  • Գրանցվել
  • Ծրագիր
    • Գիտական ծրագիր
    • Սատելիտային սիմպոզիումներ
    • Սոցիալական ծրագիր
  • Աբստրակտ
  • Նորություններ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • Գործընկերներ և հովանավորներ
  • Հյուրանոցներ
  • Վայրը
    • Հայաստան
© 2023 6imca.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են: