6-րդ ՀՄԲՀ անունից Արա Բաբլոյանին պատվոգիր է շնորհվել
Դոկտոր-պրոֆեսոր, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանի ծննդյան 75-րդ ամյակի կապակցությամբ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի Կազմակերպական կոմիտեի անունից պրոֆեսոր Արա Բաբլոյանին շնորհվել է պատվոգիր՝ համագումարի կայացման և շարունակականության ապահովման գործում ունեցած բացառիկ դերակատարության և անմնացորդ նվիրումի համար։
Արա Բաբլոյանը մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի Միջազգային բժշկական համագումարների աշխատանքներում թե՛ որպես համագումարի նախագահ և՛ թե որպես համանախագահ, իսկ 2023 թվականի հուլիսի 6-8-ը կայանալիք Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի աշխատանքները պրոֆեսոր Բաբլոյանը համակարգելու է արդեն որպես համագումարի Պատվավոր նախագահ։