6-րդ ՀՄԲՀ շրջանակում հանդիպումները շարունակվում են
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահության անդամները և կազմակերպչական կոմիտեի ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել մարզերի առողջապահական ոլորտի պատասխանատուների, բժիշկների հետ:
Հանդիպման շրջանակում ներկայացվել է համագումարի կազմակերպչական աշխատանքների ընթացքը, քննարկվել է համագումարին մասնակցության մեխանիզմները: 6-րդ ՀՄԲՀ նախագահության անդամները խրախուսել են հատկապես սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունը` հաշվի առնելով, որ դրանք հենց մարզային առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար են կազմակերպվում:
6-րդ ՀՄԲՀ նախագահության անդամները և կազմկոմիտեի ոլորտային պատասխանատուները նաև հանդիպել են համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներ անցկացնելու հայտեր ներկայացրած կազմակերպիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԱԻ կրեդիտավորման կենտրոնի ղեկավարը` ներկայացնելով կրեդիտավորման պահանջները:
Հանդիպման շրջանակում սատելիտային սիմպոզիումների կազմակերպիչները ներկայացրել են սիմպոզիումների ծրագրերը, որոնք վերջնական մշակում անցնելուց հետո կհրապարակվեն Համագումարի պաշտոնական կայքում: