WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-435c2f-9a86d.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SELECT COLLATION_NAME FROM information_schema.columns WHERE TABLE_SCHEMA = 'imcaam1_6imca_live' AND TABLE_NAME = 'imca_icl_strings' AND COLUMN_NAME = 'context'


Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/imcaam1/public_html/wp-content/themes/miexpo_child/functions.php on line 37

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-435c2f-9a86e.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_options`

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-435c2f-9a86f.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_options`

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-435c2f-9a871.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_icl_strings`

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-435c2f-9a872.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_icl_strings`

Աբստրակտ – Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար

Աբստրակտի մուտքագրման ժամանակ տեխնիկական խնդիրների դեպքում զանգահարել 011300077 թեժ գծին` 09.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում:

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՄԱՅԻՍԻ 1, 2023թ.

Աբստրակտների նախապատրաստման եվ ուղարկման ուղեցույցներ

Ուղեցույցի վիդեոտարբերակին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

Հրավիրում ենք մասնակցել Հայաստանի միջազգային բժշկական վեցերորդ կոնգրեսին (6IMCA) ներկայացնելով Ձեր սեփական գիտական աշխատանքը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ 6IMCA-ն նախատեսվում է որպես ֆիզիկական հանդիպում, ինչը նշանակում է որ Դուք նաև կդիտարկվեք որպես թեկնածու ներկայացնելու ձեր աբստրակտը բանավոր զեկույցների նիստերից մեկում։ Ահա թե ինչու մենք խրախուսում ենք ուղարկել Ձեր աբստրակտները և օգտվել այս գիտական միջոցառման մի մասը դառնալու հնարավորությունից։

Աբստրակտների ուղարկումը անվճար է, այսինքն Դուք պարտավոր չեք գրանցված լինել աբստրակտի ուղարկման պահին։ Վստահորեն ուղարկեք Ձեր գիտական առաջընթացը։

Հիմնական դրույթներ, որոնց պետք է ծանոթանալ մինչեվ Դուք կանցնեք առաջ.

  1. Աբստրակտները պետք է ուղարկվեն միայն առցանց (օնլայն) տարբերակով։ Դուք կարող եք սկսել աբստրակտների մուտքագրման գործընթացը, սեղմելով «ստեղծել աբստրակտ» կոճակը այս էջի վերջում։
  2. Ֆաքսով կամ էլեկտրոնային նամակով ուղարկված աբստրատկները ՉԵՆ ընդունվի։
  3. Աբստրակտները կարող են ուղարկվել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն։ Ոչ անգլերեն աբստրակտների դեպքում վերնագիրը և հեղինակների անուն, ազգանունները պետք է ներկայացված լինեն նաև անգլերեն (մանրամասն տես I.2.):
  4. Աբստրակտի ընդունման նամակը նշանակում է միայն աբստրակտի ներառում համակարգում։ Ներկայացնողը դեռ չի համարվում գրանցված համագումարին։ Գրանցումը պետք է կատարվի առանձին հղումով կայքի համապատասխան էջում։
  5. Յուրաքանչյուր հեղինակ կարող է ուղարկել իր մեկ էլեկտրոնային հասցեով մեկ աբստրակտ։ Մի քանի աբստրակտ ուղարկելու համար անհրաժեշտ է նորից գրանցվել մեր համակարգում արդեն նոր էլեկտրոնային հասցեով, որը կարող է լինել հեղինակի այլ էլեկտրոնային հասցե, կամ համահեղինակ(ներ)ի էլեկտրոնային հասցեն։

Աբստրակտների թեմաներ

Ալերգոլոգիա և իմունոլոգիա

Ախտաբանություն

Ախտորոշիչ ռադիոլոգիա

Ակնաբուժություն

Անեսթեզիոլոգիա

Անհետաձգելի բուժօգնություն

Անոթային վիրաբուժություն

Առաջնային օղակի բուժօգնություն / Ընտանեկան բժշկություն

Առողջություն և բժշկական կրթություն

Ավանդական և այլընտրանքsային բժշկություն

Արյունաբանություն

Բժշկական գենետիկա

Բուժքույրական գործ

Գաստրոէնտերոլոգիա

Գերիատրիա

Գինեկոլոգիա և մանկաբարձություն

Դատական բժշկություն

Դեղաբանություն և դեղագործություն

Էնդոկրինոլոգիա

Ընդհանուր վիրաբուժություն

Թոքաբանություն

Ինտերվենցիոն ռադիոլոգիա

Ինտերվենցիոն սրտաբանություն

Լաբորատոր ախտորոշում

Կրծքային վիրաբուժություն

Հանրային առողջություն

Հեռաբժշկություն / Նորարարական բժշկական տեխնոլոգիաներ

Հոգեբուժություն

Մանկական վիրաբուժություն

Մանուկների և դեռահասների առողջություն

Մաշկաբանություն և սեռավարակաբանություն

Նեյրովիրաբուժություն

Նեոնատոլոգիա

Ներքին հիվանդություններ

Նեֆրոլոգիա և դիալիզ

Նյարդաբանություն

Ուռուցքաբանություն

Ուրոլոգիա

Պլաստիկ վիրաբուժություն

Ռևմատոլոգիա

Ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն

Սրտաբանություն

Սրտային վիրաբուժություն

Սրտային վիրաբուժություն

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Տեսական բժշկություն

Ցավի բժշկություն

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Քնի բժշկություն

Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն

Այլ

IMCA 6: Աբստրակտի նախապատրաստման եվ ուղարկման ուղեցույցներ

I. Աբստրակտի նախապատրաստման եվ ձեվավորման մանրամասն տեղեկացում։

  1. Աբստրակտների մուտքագրման պաշտոնական լեզուներն են անգլերեն, հայերենը և ռուսերենը։ Որևէ այլ լեզվով մուտքագրված աբստրակտը ավտոմատ կերպով կհեռացվի համակարգից։
  2. Ձեր աբստրակտի համար ընտրեք կարճ և համապարփակ անվանում։ Այն պետք է արտացոլի Ձեր աբստրակտի նյութի էությունը։ Աբստրակտի անվանման առավելագույն բառաքանակն է 25 բառ։ Աբստրակտի անվանումը պետք է ներկայացված լինի համապատասխան դաշտերում երկու լեզվով՝ անգլերեն և մուտքագրված աբստրակտի լեզվով։ Եթե աբստրակտի լեզուն անգլերեն է, ապա անցանումը պետք է երկու դաշտում էլ նշվի անգլերեն։ Խուսափեք անվանման մեջ հապավումների և հատուկ նշանների օգտագործումից։
  3. Աբստրակտի բուն տեքստի բառաքանակը չպետք է գերազանցի 350 բառը։ Բոլոր հապավումները պետք է ներկայացվեն բացված վիճակում տեքստում հայտնվելու առաջին պահին։ Բնօրինակի տեքստի պատճենը պահպանեք Ձեր սարքի ներսում հավելյալ անվտանգության նպատակով։ Աբստրակտը պետք է ներառի հիմնական բաժինները՝ ըստ տրված հերթականության.

– Ներածություն – ներկայացվող թեմայի շուրջ կուտակված ապացուցողական տվյալների հակիրճ ամփոփում:

– Մեթոդներ – հետազոտության դիզայնի, հետազոտական եղանակների, կիրառված գործիքների և վիճակագրական վերլուծական մեթոդների նկարագիր։

Արդյունքներ հատվածը պետք է ներկայացնի առաջնային հետազոտական արդյունքները։ Անհրաժեշտ է նշել հավաքագրված տվյալների շրջանակներում հետազոտվող նմուշների (մասնակիցների) քանակը, հակառակ դեպքում աբստրակտը կմերժվի։

– Եզրակացություն – արդյունքների ամփոփումն է՝ այլ հիմնական շեշտադրումներով և կարևոր եզրահանգումներով։

       4. Աղյուսակները, գրաֆիկները, պատկերները և այլ գրաֆիկական պատկերման միջոցները աբստրակտում չեն ներառվում և կհեռացվեն խմբագիրների կողմից։ 5. Խնդրում ենք ստուգել օգտագործված բառերի ճիշտ գրությունները և քերականությունը մինչ աբստրակտը ուղարկելը։ 6.Եթե ուղարկելուց հետո աբստրակտն ունի փոփոխությունների կարիք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ abstracts@6imca.am կամ scientific@6imca.am ՝ ներկայացնելով մուտքագրման համարը և նկարագրելով փոփոխությունը նամակի ներսում։

II. Աբստրակտի ուղարկում։

  1. Առաջին հերթին պետք է որոշել աբստրակտի հետազոտական թեման։ «Աբստրակտի տեղեկատվություն» դաշտում «Գիտական թեմա» բացվող մենյուից ընտրեք համապատասխան ոլորտը։
  2. Խնդրում ենք ընտրել հետևյալ ներկայացման ձևերից մեկը «Աբստրակտի տեղեկատվություն» դաշտի
    «Զեկուցման ձև» հատվածում.

    – Պաստառային զեկույց

    – Բանավոր զեկույց

  3. Որոշ աբստրակտներ կընդունվեն բանավոր զեկուցման համար։ Գիտական կոմիտեն իրեն է վերապահում վերջնական որոշման իրավունքը, թե զեկուցման որ ձևն է համապատասխանում աբստրակտին։ Բանավոր
    զեկուցման ձևը պահանջում է, որպեսզի ներկայացնող հեղինակը ֆիզիկապես ներկա գտնվի զեկուցման
    ընթացքում։ Այս դեպքում գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ պայման է։ Այլապես խնդրում ենք նախապես տեղեկացնել Աբստրակտներով զբաղվող կոմիտեին Ձեր զեկույցը չեղարկելու համար։
  4. Աբստրակտի տեքստի դաշտից ներքև գտնվում է «Շահերի բախում» կետը։ Խնդրում ենք նշել, եթե Դուք ունեք որևէ շահերի բախում (ստացել եք կոմերցիոն, ինստիտուցիոն կամ որևէ այլ տեսակի աջակցություն),եթե և այդպես է, ապա խնդրում ենք նշել ֆինանսավորման աղբյուրները համապատասխան տեսքտային հատվածում՝ «Այո, ես ցանկանում եմ հայտնել շահերի բախման մասին» վանդակը նշելուց հետո։
  5. Համաձայն մեր պայմանների, ուղարկված աբստրակտը պետք է կրի նորարարական գիտական տեղեկություններ և իրենից ներկայացնի գիտական արժեք։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ մեր պայմանների համաձայն երրորդ մարմնի մտավոր սեփականության ապօրինի օգտագործումն արգելված է։ Եթե համաձայն եք այն պայմանին, որ Ձեր աբստրակտը բնօրինակ է և մինչև 2023թ-ի հուլիսը որևէ այլ տեղ չի տպագրվել, ապա նշեք «Ես համաձայն եմ, որ իմ աբստրակտը բնօրինակ է և այլ վայրում տպագրված չէ» վանդակը շարունակելու համար։

III. Աբստրակտն ուղարկելուց հետո։

  1. Ստուգեք, որպեսզի Ձեր մուտքագրված էլեկտրոնային հասցեն ճիշտ գրված լինի։ Աբստրակտն ուղարկելուց հետո Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որը կհաստատի որ մենք ստացել ենք այն, և այն կպարունակի հետևյալը. – Աբստրակտի համարը (անհրաժեշտ է գրանցման և աբստրակտի հետ կապված օգնության դիմելու ժամանակ) – Նամակի ներսում ներկայացված կլինի Ձեր մուտքագրված աբստրակտի վերջնական տարբերակը
  2. Եթե Դուք չեք ստացել հաստատման էլեկտրոնային նամակ, ապա նախ ստուգեք Ձեր «սպամ» կոչվող նամակների բաժինը, և եթե միևնույն է չեք գտնում, կապ հաստատեք մեզ հետ ուղարկելով նամակ abstracts@6imca.am  կամ scientific@6imca.am՝ հասցեին։

IV. Աբստրակտի վերանայման գործընթաց եվ տեղեկացում։

  1. Յուրաքանչյուր աբստրակտ կվերանայվի խմբագիրների խմբի կողմից։ Անհրաժեշտության դեպքում խմբագիրները կապ կհաստատեն հեղինակների հետ և կներկայացնեն հնարավոր առաջարկները՝ աբստրակտի որակը բարելավելու ուղղությամբ։
  2. Յուրաքանչյուր աբստրակտ կվերանայվի հայաստանյան և արտերկրյա առողջապահության և բժշկագիտության ոլորտների առաջատար մասնագետների կողմից։ Հաստատման/մերժման վերջնական որոշումը վերապահում է Գիտական կոմիտեն։
  3. Մասնակիցները կտեղեկացվեն որոշման վերաբերյալ 2023թ-ի մայիսին։ Գիտական կոմիտեն կորոշի զեկուցման ձևը՝ արդյոք աբստրակտը պետք է ներկայացվի բանավոր կամ պաստառային տարբերակով։

V. Տպագրում։

  1. Բոլոր հաստատված աբստրակտները կտպագրվեն Armenian Journal of Health & Medical Sciences (ahms.am) պարբերականում՝ օնլայն և տպագիր տարբերակներով։
  2. Կանոնավոր աբստրակտների ամբողջական տեքստային տարբերակները կտպագրվեն կոնգրեսից առաջ և կտարածվեն կոնգրեսի վայրում։