WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-429634-8b0dd.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SELECT COLLATION_NAME FROM information_schema.columns WHERE TABLE_SCHEMA = 'imcaam1_6imca_live' AND TABLE_NAME = 'imca_icl_strings' AND COLUMN_NAME = 'context'


Warning: session_start(): Cannot start session when headers already sent in /home/imcaam1/public_html/wp-content/themes/miexpo_child/functions.php on line 37

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-429634-8b0de.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_options`

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-429634-8b0e0.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_icl_strings`

WordPress database error: [Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-429634-8b0e1.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `imca_icl_strings`

Մեր Պատմությունը – Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար

Բարի Գալուստ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար

Մեր պատմությունը

Հայաստանի միջազգային բժշկական համագումարը տասնամյակների պատմություն ունեցող համահայկական
նշանակության խոշորագույն միջոցառում է։ 1967 թվականից սկսած Սփյուռքում երեք, այնուհետ չորս տարին մեկ
պարբերականությամբ տեղի էր ունենում աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումար՝ Հայ բժիշկների
համաշխարհային կոնգրես անվամբ։ 2001 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հայ բժիշկների
միջազգային կոմիտեի միջև ձեռք բերված համաձայնությամբ հիմք դրվեց համագումարներն ամեն երկու տարին մեկ
Սփյուռքում և Հայաստանում հաջորդաբար անցկացնելու ավանդույթին։

Սփյուռքում Միջազգային բժշկական համագումարներն անցկացվել են 2001, 2005, 2009, 2013 և 2017
թվականներին՝ Տորոնտոյում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Բուենոս Այրեսում։

2003 թվականին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի
Միջազգային բժշկական 1-ին համագումարը, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ համագումարներն համապատասխանաբար
տեղի են ունեցել 2007, 2011, 2015 և 2019 թվականներին։ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական
համագումարը տեղի է ունենալու 2023 թվականի հուլիսի 6-8-ը։ Համագումարներին ավանդաբար մասնակցում են
հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ։

Համագումարի ընթացքը

Համագումարի շրջանակներում տեղի ունեցող լիագումար նիստերին ներկայացվում են միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններ` նվիրված բժշկական հայտնագործությունների և բուժման առաջադեմ եղանակներին, կազմակերպվում են բժշկագիտության տարբեր ուղղությունների գիտական սեկցիաներ, որտեղ ներկայացվում են արդի հետազոտությունները լուսաբանող զեկույցներ: Համագումարի երրորդ օրն ավանդաբար նվիրված է լինում Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում առողջության պահպանման և բժշկական կրթությանն ուղղված տարբեր ծրագրերի ներկայացմանը: Համագումարի շրջանակներում կազմակերպվում են նաև թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ և սեմինարներ, որտեղ ներկայացվում են ճանաչված մասնագետների դասախոսություններ, քննարկվում են գործնական բժշկագիտության արդիական հարցեր: Այն հնարավորություն է տալիս Համագումարի աշխատանքներում շատ ավելի մեծ թվով մասնակիցներ ընդգրկել՝ վերջիններիս ներկայացնելով թեմատիկ դասախոսություններ բժշկագիտության ժամանակակից ձեռքբերումների և բուժման արդիական մեթոդների վերաբերյալ: Համագումարը նաև Հայաստանից և արտասահմանից գիտնականներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել գիտական հոդվածներ, որոնք հետագայում տեղ են գտնում Համագումարի շրջանակներում ներկայացվող զեկուցումներում և տպագրվում են Համագումարի նյութերի ժողովածուում։

 

Համագումարի աշխատանքները համակարգվում են Համագումարի Կազմակերպչական կոմիտեի կողմից, իսկ գիտական հատվածի համակարգումն իրականացնում է Համագումարի Գիտական կոմիտեն։

Մեր առաքելությունը

2023 թվականի հուլիսի 6-8-ը Հայաստանում  «Բժշկական համագումար» հիմնադրամի, ՀՀ Առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հովանու ներքո անցկացվող Հայաստանի 6-րդ Միջազգային Բժշկական Համագումարի առաքելությունն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրները, սահմանել գերակայություններն, ինչպես նաև նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանը և տեղայնացմանը: