Ծանոթացում գրանցման պայմաններին

Խնդրում ենք գրանցվելիս կրկին անգամ ստուգել Ձեր անձնական տվյալների ճշտությունը:

Վճարման համար ունեք ընտրության 3 հնարավորություն՝ 1) բանկային փոխանցում, 2) բանկային քարտ և 3) վճարում տեղում (քարտով կամ կանխիկ): Եթե Ձեր գործատուն կամ այլ անձ/կազմակերպություն վճարում է Ձեր մասնակցության համար, ապա ընտրեք Բանկային փոխանցում տարբերակը: Հարցերը կարող եք ուղղել էլ. նամակով financе@6imca.am հասցեին:

Գրանցման վճարը ներառում է՝ մասնակցություն բոլոր գիտական սեկցիաներին, անվանական բաջ, Համագումարի պայուսակ տպված բոլոր նյութերով՝ ներառյալ գիտական նյութերի ժողովածու, սուրճի և ճաշի ընդմիջումներ գիտական ծրագրում նախատեսված ժամերին, նաև հուլիսի 5-ին մասնակցություն Համագումարի բացման արարողությանը և ընդունելություն-հյուրասիրությանը:

Գրանցման վճարը չի ներառում սոցիալական ծրագրի և Գալա ընթրիքի արժեքները, որոնց համար կարող եք վճարել առանձին, տեղում:

Խնդրում ենք Համագումարի օրերին մշտապես կրել Ձեզ տրամադրված անվանական բաջը, որը թույլ է տալիս մասնակցել գիտական նիստերին, ինչպես նաև օգտվել սուրճի և ճաշի ընդմիջումներից:

Համագումարի մասնակցության համար ճանապարհորդական դրամաշնորհներ չեն տրամադրվում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը գրանցումը չեղարկելու դեպքում կվերադարձվի ամբողջ գումարը՝ բացառությամբ բանկային փոխանցումների արժեքի։ Ավելի ուշ չեղարկման դեպքում բանկային փոխանցումների հետ կպահվի նաև ամբողջ գումարի 30% -ը։

Ուշադրություն՝ Գումարների վերադրձը կկատարվի Համագումարի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

Մասնակցությունը չեղարկելու համար անհրաժեշտ է գրել նամակ՝ financе@6imca.am էլ․ հասցեին։