

Խոսնակներ

Ավագ Գահվեջյան

Ավագ Գահվեջյան
Հատուկ բանախոսhttps://biomarker.substack.com/p/flagship-pioneering-avak-kahvejian?utm_campaign=post
Ավագ Գահվեջյանը հայտնի կենսաքիմիկոս է, զբաղվում է ձեռնարկատիրական և կառավարչական գործունեությամբ։ Հանդիսանում է առողջության պահպանման ոլորտում հեղինակավոր Flagship Pioneering ընկերության Գլխավոր գործընկերը՝ ղեկավարելով բուժական նոր հարթակների ստեղծմամբ և գործարկմամբ զբաղվող թիմը։ Պարոն Գահվեջյանը մեծ և հաջողված փորձ ունի առողջության պահպանմանն ուղղված գիտական նորարարական հետազոտությունների համակարգման և դրանց արդյունքների առևտրայնացման ոլորտում։

Վիկեն Բաբիկյան

Վիկեն Բաբիկյան
Պլենար բանախոսԾնվել է Բեյրութում, Լիբանան, ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական դպրոցը։
Ավարտելով ուսումը Չիկագոյի հիվանդանոցների համալսարանում և Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում Բոստոնում՝ միացել է Նյարդաբանության բաժանմունքին Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավեդիսյան բժշկական դպրոցում, որտեղ հանդիսանում է նյարդաբանության պրոֆեսոր։
Պրոֆեսոր Բաբիկյանը կլինիցիստ է և գիտնական, մասնագիտացված է ուղեղային արյան շրջնառության գնահատման և ցերեբրովասկուլյար հիվանդությունների ոլորտներում։ Հրապարակել է 4 դասագիրք և ավելի քան 150 գիտական աշխատություններ և գրքերի բաժիններ կաթվածի ոլորտում։ Ելույթներով և
դասախոսություններով ավելի քան 140 անգամ հանդես է եկել տարբեր ազգային և միջազգային
հարթակներում։
Պրոֆեսոր Բաբիկյանը հանդիսանում է Հայաստանի համար կաթվածի նախաձեռնության խորհրդի նախագահ և Հայաստանի կաթվածի գործադիր խորհրդի անդամ։

Ջոն Բիլեզիկյան

Ջոն Բիլեզիկյան
Պլենար բանախոսԲժշկական գիտությունների դոկտոր, Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի պրոֆեսոր, Միջազգային ուսուցման և գիտության բժշկական բաժնի ղեվարակի տեղակալ, Կոլումբիայի համալսարանում Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի և մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծրագրի ղեկավար:
Հանդիսանում է մի շարք մասնագիտական միությունների անդամ, ներառյալ Ոսկրամիներալային փոխանակության ուսումնասիրության ամերիկյան միության (ASBMR, նախագահ՝ 1995-1996), կլինիկական դենսիտոմետրիայի միջազգային միության (ISCD, նախագահ 1999-2001), Էնդոկրին միության, կլինիկական գիտության ամերիկյան ֆեդերացիայի, կլինիկական ուսումնասիրությունների ամերիկյան միության, ամերիկյան թերապևտների ասոցիացիայի, կլնիկական էնդոկրինոլոգների ամերիկյան ասոցիացիայի, Դեղագիտության և փորձարարական թերապիայի ամերիկյան միության, էնդոկրինոլոգիայի ամերիկյան քոլեջի։ Եղել է Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ (1999-2015), ներկայումս վերջինիս գիտական խորհրդի խորհրդատու է։ Էնդոկրին ռեզիդենտերի հիմնադրամի նախագահ։ Կլինիկական էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակության ամսագրի գլխավոր խմբագիր, Ոսկրերի և միներալների ուսումնասիրությունների ամսագրի ավագ խմբագիր, Ոսկրերի ուսումնասիրությունների խորհրդատու խմբագիր։
Պրոֆ․ Բիլեզիկյանը արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների. 2018թ-ին նա ստացել է
ազգային ժողովի պատվո շքանշան ՀՀ Կառավարությունից և նույնանման պարգև՝ Բրազիլիայի
Կառավարությունից։ 2019թ․-ին ստացել է Կոլումբիայի համալսարանի ընդհանուր թերապիայի և
վիրաբուժության քոլեջի ամենաբարձր պարգևը՝ ոսկե շքանշան՝ բժշկական գիտության ասպարեզում իր
նվաճումների համար։ 2020թ․-ին ստացել է Ոսկրամիներալային փոխանակության ուսումնասիրության
ամերիկյան միության Վիլյամ Նյումանի անվան պարգևը՝ գիտական նվաճումների համար։

Ռոջեր Հաջար

Ռոջեր Հաջար
Պլենար բանախոսMass General Brigham-ի Գենային և բջջային թերապիայի ծրագրի առաջին ղեկավար։
Ռոջեր Հաջարը կենսաբժշկական ինժեներիայի ոլորտում բակալավրի աստիճանը ձեռք է բերել Ջոն Հոփկինսի համալսարանում, իսկ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանը ձեռք է բերել Հարվարդի Բժշկական դպրոցում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հարվարդի Առողջապահական գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետում։ Մասնագիտական կրթությունը ներքին հիվանդությունների, սրտաբանության, սրտային անբավարարության/ սրտի փոխպատվաստման և գիտական հետազոտությունների ոլորոտներում ստացել է Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում Բոստոնում, որտեղ նա հետագայում ղեկավարել է Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի և իմիջինգի սրտաբանական լաբորատորիան։ 2007-2018թթ․ Դր․ Հաջարը եղել է սրտաբանական հետազոտությունների կենտրոնի տնօրենը, Նյու-Յորքի Մաունթ Սինայի բժշկական դպրոցի պրոֆեսոր։
2019-2022թթ․-ին ղեկավարել է գիտական հետազոտությունների և զարգացման բաժինը Ռինգ թերապյութիքս, ֆլագմանյան նորարարական ընկերությունում։
Դոկտոր Հաջարը գենային ինժեներիայի ոլորտում համաշխարհային հռչակ ունեցող գիտնական է։ Ռոջեր
Հաջարի ղեկավարությամբ է տեղի ունեցել սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ մարդկային
գենային թերապիայի առաջին փորձարկումները։ Դոկտոր Հաջարը սրտի գենային թերապիայի ոլորտում
500-ից ավել գիտական հրապարակումների հեղինակ է, բազմաթիվ անվանի մրցանակների կրող, ինչպես
նաև գենային թերապիայի ոլորտում հաջողությամբ գործառնող մի շարք ընկերությունների հիմնադիր։

Շարոն Չեքիջյան

Շարոն Չեքիջյան
Պլենար բանախոսՇարոն Անուշ Չեքիջյանը Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ է, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս։
Շարոն Չեքիջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն է գլոբալ անհետաձգելի օգնությունը, այդ ոլորտում համակարգերի զարգացումը, ոչ կանխամտածված վնասվածքների կանխարգելումը, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում կաթվածի և սրտաբանական օգնությունը։ Դր․Չեքիջյանը ղեկավարել և մասնակցել է ծրագրերի ՀՀ, Ուգանդայում և Իրաքում, հանդիսացել է Համաշխարհային բանկի և ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու։
Հանդիսանում է ՀՀ կաթվածի նախաձեռնության (SIATA) խորհրդատվական խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինտիտուտի հրավիրված պրոֆեսոր: 2020թ․-ին ստացել է Ֆուլբրայթի գրանտ ՀՀ անհետաձգելի բուժօգնությունը բարելավելու՝ անհետաձգելի բուժօգնության ռեզիդենտուրայի նոր ծրագրի ստեղծման համար, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջության դպրոցի և ԱԱԻ հետ համագործակցությամբ։
Նա խորապես նվիրված է բուժառուների փորձառության, հաղորդակցման և բժշկության մեջ հումանիզմի խնդիրներին։ Նա հանդիսացել է մարդու իրավունքների թեմային նվիրված՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին «Թաքնված քարտեզ» ֆիլմի համապորդյուսեր, որը հեռարձակվել է ԱՄՆ-ում 2022թ․-ին ազգային PBS ալիքով։

Նոռա Փաշայան

Նոռա Փաշայան
Պլենար բանախոսՆոռա Փաշայանը քաղցկեղի կիրառական հետազոտությունների պրոֆեսոր է և Լոնդոնի համալսարանական քոլեջի հանրային առողջության խորհրդական, Լոնդոնի համալսարանական քոլեջի քաղցկեղի կիրառական հետազոտությունների բաժնի ղեկավար և Քաղցկեղի վաղ ախտորոշման միջազգային ալյանսի կրթական ուղղության տնօրեն։
Ուսուցանել է կենսաբանություն, այնուհետ՝ բժշկություն Բեյրութի ամերիկյան համալսարանում, ձեռք է բերել Ընտանեկան բժշկության և Հանրային առողջապահության մասնագիտություններ։ Համաճարակաբանության մագիստրոսի կոչումը ստացել է Լոնդոնի Հիգիենայի և տրոպիկական բժշկության դպրոցում, Հանրային առողջության մագիստրոսի կոչումը՝ Քեմբրիջի համալսարանում։ Գիտական աստիճանը ստացել է Քեմբրիջի համալսարանում շագանակագեղձի քաղցկեղի ընթացքի մոդելավորման և քաղցկեղի սկրինինգի ժամանակ գենոմիքսի կիրառման ոլորտներում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն է քաղցկեղի սքրինինգը, ռիսկերը, ծրագրի ծախսարդյունավետության, վտանգի և օգուտների հաշվեկշռի վրա հիմնված սքրինինգային ռազմավարությունները և դրանց իրականացման ուղիները։

Յակոպո Բաուսսանո

Յակոպո Բաուսսանո
Պլենար բանախոսՔաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Յակոպո Բաուսսանոն մասնագիտությամբ վարակաբան է և համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության կազմում գործող Վաղ հայտնաբերման, կանխարգելման և վարակների ստորաբաժանման հանրային որոշումների մոդելավորման թիմի ղեկավար (Լիոն, Ֆրանսիա)։ Մինչ գործակալության թիմում ընդգրկվելը, 2012թ․-ին բժիշկ Բաուսսանոն աշխատել է Քաղցկեղի կանխարգելման կենտրոնում Թուրինում, Իտալիա և Լոնդոնի Թագավորական քոլեջի հանրային առողջության դպրոցում, որտեղ նրա հետազոտությունները կենտրոնացած են եղել վարակային հիվանդությունների վերահսկման ոլորտում, ինչպես բարձր, այնպես էլ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խոցելի բնակչության շրջանում։ Արգանդի պարանոցի քաղցկեղի վերահսկման ոլորտում նրա հետազոտությունները միավորում են քանակական և կանխարգելիչ մոդելավորումը դաշտային համաճարակաբանության հետ՝ բարձր և ցածր, միջին եկամուտ ունեցող երկրներում ՄՊՎ դեմ պատվաստման ազդեցության և ՄՊՎ-ԴՆԹ-ի սկրինինգի գնահատման նպատակով։
Բժիշկ Բաուսսանոն ակտիվորեն մասնակցում է գիտելիքը և տեխնոլոգիաները բարձր եկամուտ ունեցող
երկրներից ցածր, միջին եկամուտ ունեցող երկրներին փոխանցելու գործին։

Բագրատ Ալեքյան

Բագրատ Ալեքյան
Պլենար բանախոսԱլեքյան Բագրատ Գեղամի՝ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, բժշկական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր, սիրտանոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրաբուժության առաջատար մասնագետ։
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1975-2015թթ․ աշխատել է Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում, 2015թ-ից մինչ այսօր հանդիսանում է «Վիշնևսկու անվ․ վիրաբուժության ինստիտուտ» ՖՊԲՀ-ի գիտության և ինովացիոն տեխնոլոգիայների գծով փոխտնօրեն։ 1992թ․-ից Բակուլևի անվ․ սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի սրտի և անոթների հետազոտությունների և բուժման ռենտգենվիրաբուժական մեթոդների բաժնի ղեկավար։ 2005թ․-ին ընտրվեց ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 2011թ․-ին՝ ակադեմիայի անդամ, 2014թ․-ից հանդիսանում է ՌԳԱ ակադեմիկոս։
Հանդիսանում է ՌԴ-ում սրտի բնածին արատներով երեխաների էնդովասկուլյար վիրահատությունների մեթոդների հեղինակ։ Առաջին անգամ իրականացրեց նորածինների մոտ աորտայի և թոքային զարկերակի փականային ստենոզի բալոնային լայնացման մի շարք այլ բարդ վիրահատություններ։ Առաջին անգամ աշխարհում իրագործեց աորտաթոքային միջնապատի դեֆեկտի փակում Ամպլատցի օկլյուդերով, Ֆալոյի տետրադի ռադիկալ կոռեկցիայից հետո աորտայի և աջ փորքի միջև հետտրվմատիկ ֆիստուլայի փակման վիրահատություններ։
Հանդիսանում է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով, ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման Ռուսաստանյան գիտական միության նախագահ: Ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ է, ներառյալ 11 մենագրության և գրքի, արտերկրներում հրատարակվող բազմաթիվ գրքերի համահեղինակ։ Նրա հեղավարության ներքո պաշտպանվել է 8 դոկտորական և 46 թեկնածուական աշխատանք։ 2000թ․-ին Բ․Ալեքյանը արժանացել է Բուրակովսկու անվ․ մեդալով սիրտանոթային վիրաբուժության գծով երիտասարդ մասնագետների պատրաստմանն մեջ իր ներդրման համար, 2001թ․-ին՝ Բուրակովսկու անվ․ մրցանակով սիրտանոթային հիվանդությունների ռենտգենվիրաբուժական բուժման ոլորտում իր մեծագույն ներդրման համար։ 2006թ․-ին ՌԴ նախագահի որոշմամբ պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով, 2014թ․-ին՝ «Պատվո» շքանշանով։ 2015թ․-ին պրոֆ․ Ալեքյանին շնորհվեց ՌԴ Կառավարության մրցանակակ գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2021թ․-ին պրոֆեսորը պարգևատրվեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Շանթ Շեխերդիմյան

Շանթ Շեխերդիմյան
Պլենար բանախոսԴոկտոր Շանթ Շեխերդիմյանը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա): Իր բժշկական կրթության ճանապարհը նա սկսել է Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանում (Փենսիլվանիա), ապա ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան Կալիֆորնիայի համալսարանում (UCLA)` մասնագիտանալով գլոբալ առողջապահության ոլորտում: Դոկտոր Շեխերդիմյանը կլինիկական օրդինատուրան շարունակել է ընդհանուր վիրաբուժություն մասնագիտացմամբ Կալիֆորնիայի համալսարանում, որին հաջորդել է մանկական վիրաբուժության գծով գիտական աշխատանքը Տորոնտոյի Հիվանդ երեխաների կլինիկայում (The Hospital for Sick Children): Այժմ նա UCLA-ի վիրաբուժության դոցենտ է:
Դոկտոր Շեխերդիմյանն իր ակադեմիական գործունեության մեծ մասը նվիրել է համաշխարհային առողջապահական հետազոտություններին և Հայաստանում առողջապահական համակարգի ամրապնդման գործին: Նա առաջնորդել է ավելի քան 30 ուսանողների և փորձնակների այս ոլորտում։ Դոկտոր Շեխերդիմյանը արժանացել է Ֆուլբրայթ ԱՄՆ մրցանակին՝ Հայաստանում քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրերի զարգացմանն ուղղված իր հետազոտության համար: 2021 թվականին դոկտոր Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս նշանակմանը հաջորդիվ, նա տեղափոխվեց Հայաստան և դարձավ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, որտեղ և նա ներգրավվել է առողջապահական առաջնային օղակի զարգացման, ամրապնդման և որակի բարելավման ռազմավարությունների մշակման գործում: